Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսի ակտիվների արժեքը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի, ինչը համապատասխանում է ԱՄՆ ՀՆԱ–ի շուրջ 5 տոկոսին:
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Բիլ Գեյթսի կարողությունը նախորդ ուրբաթ հասել է 90 մլրդ դոլարի, մասնավորապես, Canada National Railway Company и Ecolab Inc.–ի գնանշումների աճի շնորհիվ։ Նշենք, որ միլիարդատերն այդ երկաթուղային ընկերության բաժնետերերից է։
Այսպիսով, Գեյթսն այժմ շուրջ 13.5 մլրդ դոլարով հարուստ է իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգայից, ով մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ տեղում է:
Microsoft–ի հիմնադիրը հերթական անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակն ըստ Forbes–ի 2016 թվականի մարտի 1–ի դրությամբ։