Բավ է պառակտվել
19-09-2014 16:33

Sony-ին նոր ակնոց-համակարգիչ է ստեղծել

Sony կորպորացիան հայտարարել է համակարգչի գործառույթներով SmartEyeglass ակնոցի մշակման մասին, որն ապահովում է սմարթֆոնի հետ անլար միացում եւ լինզաների միջոցով տեքստային ու գրաֆիկական տեղակատվություն է փոխանցում:
Լինզաների թափանցելիության մակարդակը 85 տոկոս է, իսկ հաստությունը՝ 3մմ: Ակնոցը հագեցած է հիդրոսկոպով, արագաչափով, էլեկտրոնային կողմնացույցով, բարձրախոսով: Օգտատերի գտնվելու վայրի տեղեկությունը օպտիմալացնելու համար ակնոցը վերջինիս տեղադիրքը արձանագրում է GPS-ի միջոցով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Օգտատերերը կարող են ակնոցն օգտագործել տեղանքում կողմնորոշվելու, ճաշատեսակներ պատրաստելու դեպքում բաղադրատոմսեր կարդալու կամ սպորտային միջոցառում նայելու ժամանակ մարզիկի մասին տեղեկատվություն ստանալու համար:
SmartEyeglass-ի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ սեպտեմերի 19-ին: Վաճառքը կմեկնարկի 2014թ. վերջին:
Ճապոնական Sony կորպորացիան հիմնադրվել է 1946թ.-ին: Այն արտադրում է սմարթֆոններ, նոթուքներ, հեռուստացույցներ, պրոֆեսիոնալ եւ տնային էլեկտրոնիկա: 2013-2014 ֆինանսական տարում ընկերության զուտ կորուստները կազմել են 128,4 մլրդ իեն (1,2 մլրդ դոլար):