Բավ է պառակտվել
17-04-2015 13:00

Sony-ն զայրացել է WikiLeaks-ի կողմից իր գաղտնիքների հրապարակման կապակցությամբ

WikiLeaks կայքը հրապարակել է Sony Pictures Entertainment ընկերության փաստաթղթերի արխիվը, որի արտահոսքը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերին: Ինչպես նշված է WikiLeaks-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ, Sony-ն Սպիտակ տանը ակտիվորեն առաջ է քաշում համացանցային քաղաքականության և հեղինակային իրավունքին վերաբերվող հարցերը: Ընկերությունը դատապարտել է գողացված փաստաթղթերի հրապարակումը՝ բնորոշելով այդ կիբերհարձակումը որպես հանցագործություն: WikiLeaks կայքը հրապարակել է Sony Pictures Entertainment ընկերության փասթղթերի ողջ արխիվը, որը բաղկացած է ընկերության ավելի քան 20,2 հազար փաստաթղթից, 173 հազար էլեկտրոնային նամակից, ինչպես նաև 2,2 հազար էլեկտրոնային հասցեից: «Հանրությանը հայտնի Sony-ի աշխատանքը կայանում է զվարճանքների արտադրման մեջ: Այնուամենայնիվ արխիվները վկայում են այն մասին, որ կուլիսներում Sony-ն Սպիտակ տան հետ կապված ազդեցիկ ընկերություն է (արխիվում կա ամերիկյան կառավարությանը ուղղված ավելի քան 100 հազար էլեկտրոնային հասցե), որը կարող է ազդել օրենքների և քաղաքականության վրա, ինչպեսնաև կապված է ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի հետ», — նշված է WikiLeaks-ի հաղորդագրության մեջ: Ինչպես պարզաբանել են կայքում, Sony-ն ակտիվորեն առաջ է քաշում համացանցային քաղաքականության և հեղինակային իրավունքին վերաբերվող հարցերը: Հրապարակված նամակները վկայում են այն մասին, որ ընկերության ներկայացուցիչները տվյալ հարցերը քննարկել են անմիջապես քաղաքական գործիչների հետ: Բացի այդ հրապարակված նամակագրությունը վկայում է ԱՄՆ-ի Ժողովրդավարական կուսակցության հետ Sony-ի սերտ կապերի մասին: Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Լինթոնը բազմիցս ճաշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Բացի այդ, ինչպես վկայում են հրապարակված նամակները, Sony-ն $50 հազ. է հատկացրել Նյու Յորքի գործող նահանգապետ Էնդրյու Քուոմոյի նախընտրական արշավի համար: Sony Pictures Entertainment-ը արդեն իր բողոքն է հայտնել նյութերի հրապարակման կապակցությամբ: «Sony Pictures-ի նկատմամբ կատարված կիբերհարձակումը վնասակար հանցագործողություն էր, և մենք վճռականորեն դատապարտում ենք աշխտակիցների մասին և այլ մասնավոր և կոնֆիդենցիալ բնույթի տեղեկությունների հրապարակումը WikiLeaks-ում», - նշված է ընկերության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ընկերության փաստաթղթերի արտահոսքը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդԿիմ Չեն Ինի հորինված սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերայի նախորդ օրը: Այդ ժամանակ անհայտ հաքերները սպառնացին Sony Pictures-ին ահաբեկչությամբ, եթե այն չեղյալ չհայտարարի ֆիլմի ցուցադրությունը: