Բավ է պառակտվել
02-05-2015 08:59

Ինչպես է մարդկանց վրա ազդում սոցկայքերում շփումը

Սոցկայքերի ի հայտ գալը մեզ հնարավորություն տվեց ավելի լայն շփման: Գիտնականների կարծիքով՝ դրանք կարող են նաև բերել ոչ միայն ուրախություն, այլև հիասթափություն, զայրույթ, ճնշվածություն, ինչպես նաև ընկճախտ առաջացնել: Բանն այն է, որ սոցկայքերում մենք նախևառաջ շատ ենք վստահում ուրիշի կարծիքին: Սոցկայքերով տարվածությունը թուլացնում է կրիտիկական մտածողության հնարավորությունը: Հաճախ իրենց ոչ լիարժեք համարող օգտատերերը կարող են նախանձել ուրիշներին` տեսնելով նրա նորանոր լուսանկարները, կարդալով նրանց հաջողությունների մասին: Սոցկայքերում հաճախ զգում են ընկերների աջակցությունը լայքերի շնորհիվ: Ուստի օգտատերերը դադարում են իրենց վերահսկել և առավել խոցելի են դառնում: Սոցկայքերում մարդիկ միմյանց, այսպես ասած, «վերագտնում են», նորից բացահայտում: Խոսքն ավելի շատ տղամարդկանց է վերաբերում: Հաճախ թվում, է, որ համացանցում վարքագիծը չի նույնանում իրական կյանքի հետ: