Բավ է պառակտվել
23-09-2013 21:43

Սոցիալական ցանցերից օգտվելն օգնում է ազատվել լրացուցիչ քաշից

Սոցիալական ցանցերում հաճախ են տեղեկություններ տարածվում, որ այդ ցանցերից օգտվողները կարող են ազատվել ավելորդ քաշից:

Մեծ հետաքրքրություն կա սպորտի և առողջ սնվելու վերաբերյալ խորագրերով բաժինների նկատմամբ: Գիտնականները որոշեցին պարզել, թե որքանով են դրանք իրականում օգնում սոցցանցերից օգտվողներին:

Իրենց փորձի համար մասնագետները երկու խումբ մարդիկ են հավաքագրել. A խմբի անդամներին գիտնականները նիհարելու եւ առողջ սնվելու մեթոդ, ինչպես նաեւ իրար հետ համացանցով կապի մեջ լինելու հնարավորություն են առաջարկել, իսկ B խմբի անդամներին տրվել է միայն կազմվածքի բարելավման ծրագիրը:

Արդյունքում A խմբի անդամներն ավելի ակտիվ են եղել իրենց գործողություններում, նրանք միմյանց խորհուրդներ են տվել "like"-եր փոխանակել` կամքի ուժի պակասը փոխհատուցել իրար աջակցելու միջոցով, իսկ B խմբի անդամները ցածր ցուցանիշներ են արձանագրել: