Բավ է պառակտվել
13-02-2017 13:52

Յուպիտերի «Եվրոպա» արբանյակից ջրի փորձանմուշ կվերցնեն՝ կյանքի առկայությունը ստուգելու համար

ՆԱՍԱ-ի մասնագետները ծրագրում են Յուպիտերի «Եվրոպա» արբանյակ զոնդ ուղարկել , որն էլ պետք է նրա մակերեսից ջրի նմուշներ վերցնի և ստուգի՝ կա՞ արդյոք կյանքի նշան: Հաջողության պարագայում գիտնականները կզբաղվեն մի նախագծով, որի շրջանակներում մեկ այլ զոնդ հորատում կիրականացնի՝ իջնելով մինչև մակերեսային օվկիանոսը:
Հետազոտողների մտահաղացման համաձայն, առաջին սարքավորումը գործի կդրվի այն բանից հետո, երբ 2020 թվականներին մեկնարկեղ Europa Multiple Flyby առաքելության շրջանակներում մյուս միջմոլորակային կայանը վայրեջքի համար հարմար տեղանքի հետազոտություն կատարի:
Գիտնականներին հետաքրքրում են ճաքերը, որոնց արանքով դուրս են գալիս 10-30 կմ. հաստությամբ սառցե շերտով ծածկված օվկիանոսի ջրերը:
Զոնդը պետք է ոչ խորը հոր փորի սառցի վերածված ջրում, սառույցի օրինակներ վերցնի և ստուգի դրանց կազմությունը:
Սարքավորումը համալրված է լինելու տեսախցիկով, որը հետազոտողներին թույլ կտա հետևել այն ամենին, ինչ կատարվում է զոնդի շուրջ: Բացի այդ ինժեներները այն կհամալրեն քիմիական անալիզ անցկացնելու համար նախատեսված ավտոմատ լաբորատորիայով, ինչպես նաև գեոֆոնով՝ սեյսմիկ ակտիվությունը ստուգող սարքով:
Գիտնականների կարծիքով հենց այս առաքելության հաջողությունից է կախված՝ կիրականացվի՞ արդյոք բազմակիլոմետրանոց հորերի հորատման աշխատանք, և օվկիանոսի փորձանմուշների ստուգում, թե՝ ոչ: Դա կմեծացնի «Եվրոպայի» վրա կյանքի հայտնաբերման շանսերը, եթե, իհարկե, այն այդտեղ գոյություն ունի: