Բավ է պառակտվել
20-01-2015 12:06

ԱՄՆ-ը պատրաստվում է կիբեռպատերազմի. մամուլ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են կիբեռպատերազմի: Այսպիսի հետևություն է արել գերմանական “Շպիգել” պարբերականը՝հիմնվելով Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծումների հերթական չափաբաժնի վրա: Ըստ Սնոուդենի կողմից միայն Շպիգելին տված տեղեկությունների՝ Ազգային անվտանգության ծառայությունը չի սահմանափակվում համընդհանուր վերահսկողությամբ: Այն նաև մշակում է հարձակողական նորարարություններ համացանցում: Տվյալ գործողությունների նպատակն է դիմակայության դեպքում հակառակորդի ենթակառուցվածքները շարքից հանելն է՝ հրահանգային կենտրոններից սկսած և բանկոմատներով վերջացրած: Ինչպես պնդում է պարբերականը, Գործակալությունում էլեկտրոնային լրտեսությամբ և թվայնային պատերազմներով զբաղվում է մոտ 40 հազար մարդ, և այդ ծրագրի վրա ծախսվում են միլիարդավոր դոլարներ: