Բավ է պառակտվել
10-08-2015 14:01

Google-ը կնվազեցնի սմարթֆոնների գները մինչև 30-50 դոլար

Հնդկաստանում և Հարավ-արևելյան Ասիայում Google ընկերության գրասենյակի ղեկավար Ռաջան Անանդանը հայտնել է զարգացող շուկաներին ուղղված Android One նախագծի թարմացման մասին: 
Ծրագիրը ստեղծվել է դեռ անցած տարվա աշնանը՝ զարգացող երկրներին էժան սմարթֆոններով ապահովելու նպատակով: Բայց հաշվի առնելով տեղի արտադրողների հետ մրցակցությունը՝ ընկերությունը միայն մասամբ է իրականացրել իր մտադրությունները: 
Իրավիճակը կարող է փոխել գների հերթական անկումը: Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, այժմ «գուգլաֆոնները» կարելի է ձեռք բերել 2000-3000 ռուփիով (30-50 դոլար):