Բավ է պառակտվել
22-09-2015 11:13

Skype-ն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը

Skype ծառայության հետ կապված խնդիրները լուծված են և ամբողջությամբ վերականգնվել է աշխատանքը: «Մենք ուրախ ենք տեղեկացրել, որ Skype-ի ծառայություններն ամբողջությամբ վերականգնված են»,-գրված է մեսինջերի Թվիթերի էջում: Երեկ կեսօրից այս ծառայության հետ կապված խնդիրներ էին առաջացել: Գրեթե ամբող աշխարհում Skype-ից օգտվողները բողոքել են անհասանելիությունից: Նրանք չեն կարողացել կապ հաստատել, շատերն ընդհանրապես չեն կարողացել մտնել մեսինջեր: Ծառայությունն անհասանելի է եղել ավելի քան 10 ժամ: Skype-ի օգտատերերի թիվն անցնում է 500 միլիոնից, իսկ ամսական լսարանը հասնում է 170 միլիոնի: 2011 թվականին Microsoft ընկերությունը ձեռք է բերել Skype-ը 8,5 միլիարդ դոլարով: