Բավ է պառակտվել
28-05-2014 13:22

Skype-ը մտադիր է փոխարինել թարգմանիչներին

Microsoft-ը մտադիր է ստեղծել Skype -ի հաղորդակցման և տեսազանգերի մի ծառայություն, որը օգտակար կլինի միմյանց լեզուն չիմացող մարդկանց համար: Ընկերությունը ցուցադրել է համակարգի աշխատանքը, որը թարգմանում է խոսակցությունը մեկ լեզվից մյուսը գրեթե վայրկենաբար:
Փորձնական տեսազանգի ժամանակ Microsoft-ի Skype և Lync տնօրեն Գուրդիփ Սինգխ Պալի զրույցը թարգմանվել է գերմաներեն: Միաժամանակ էկրանին ցուցադրվել է թարգմանության տեքստը: Հակառակ լեզվով թարգմանությունը նույնպես կատարվել է առանց որևէ բարդությունների: Skype-ի ծառայության լայն բեթա թեսթավորումը նախատեսվում է կատարել ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում:
Այս գործառույթը մշակվել է Skype-ի, Bing-ի և Microsoft Research լաբորատորիայի ինժիներների համատեղ ջանքերով: Լաբորատորիայի փորձագետները վաղուց են աշխատում լեզվի վերլուծության և մեքենայական ուսման տեխնոլոգիաների ուղղությամբ: Skype-ի թարգմանությունը կատարում է նույն տեխնոլոգիան, որը ապահովում է Windows 8.1-ի ձայնային մուտքը և որի շուրջ աշխատում է Windows Phone-ի, Cortana-ի "ձայնային ասիստենտը":