25-11-2016 14:20

Մոսկվայում մահացել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը

Մոսկվայում 90 տարեկանում մահացել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 կործանիչի հեղինակներից մեկն է:

Իվան Միկոյանն ամբողջ կյանքում առաջատար ինժեներ է աշխատել կոնստրուկտորական բյուրոյում, որը հիմնել էր նրա հարազատ հորեղբայր Արտեմ Միկոյանը, որի ղեկավարությամբ մշակվել են ՄիԳ–ի տարբեր սերնդի մոդելները։ Իվան Միկոյանը ՄիԳ–29 բազմաթիրախային կործանիչի նախագծի հեղինակներից մեկն էր։ Դրա մշակման համար նա երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։