Բավ է պառակտվել
14-05-2015 08:17

Windows 10-ը կթողարկվի 7 տարբերակներով

Microsoft ընկերությունը Windows օպերացիոն համակարգի պաշտոնական բլոգում ներկայացրել է նոր Windows 10-ի 7 տարբերակներ։ Տարբերակների ցուցակում են Windows 10 Home-ը, Windows 10 Pro-ն, Windows 10 Mobile-ը, Windows 10 Enterprise-ը,Windows 10 Education-ը, Windows 10 Mobile Enterprise-ը, Windows 10 IoT Core-ը։ Microsoft-ը խոստանում է, որ նոր Windows 10-ը օգտատերերի լայն շրջանակին հասանելի կլինի արդեն այս ամռանը, ընդ որում՝ ոչ թե ավանդական ՕՀ-ի տեսքով, այլ առանց ծառայության, այսինքն՝ դրա գործառույթների մեծ մասն ի կատար կածվի «ամպում», ինչպես նաև օգտատերերի տվյալների պահպանումը։