Բավ է պառակտվել
12-04-2014 19:09

Atoll-ը ներկայացրել է iPad-ի "խելացի" փոփոխական գործակիցները (լուսանկարներ)

Atoll ընկերությունը թողարկել է հատուկ iPad-ի համար նախատեսված "խելացի" փոփոխական գործակիցների համակարգ, որոնք ինտեգրվում են սմարթքավերի մեջ և պլանշետին հատուկ ուժ են հաղորդում: Այժմ Ձեր iPad-ը իսկական հետախուզական ործիք կդառնա: Բեթմեն գերգաջեթների օրինակով Atollի նոր փոփոխական գործակիցները պլանշետային համակարգիչների համար են նախատեսված:

Reef անվամբ համակարգը բաղկացած է հատուկ հավելյալ պանելներով զինված սմարթքավերների երեք տարբերակ, որոնք հզորացնում են iPad-ի տարատեսակ գործառույթները: Այժմ երկարատև ճանապարհորդության ժամանակ մինի-համակարգչի լիցքը դժվար թե իրենից մեծ խնդիր ներկայացնի. չէ՞ որ այդ նպատակով ստեղծվել է Reef գործակիցը, որը հավելյալ էներգիայով է մատակարարում iPad-ը:
Խաղերը ավելի իրական են դառնում Dolby Digital հավելյալ ձայնային էֆֆեկտներ փոխանցող էլեկտրոդինամիկական բարձրախոսները, իսկ կապը iPad-ի միջոցով կարելի է իրագործել հեռախոսային չիպի միջոցով:
 
Յուրաքանչյուր Reef գործակիցը երեք չափեր ունի՝ փոքր, միջին և խոշոր, որոնք տարբերվում են միայն չափով, սակայն չեն ազդում գործառույթների հավաքածուի վրա: Reef-ը ինքնուրույն ծրագրերի համալիր է աստիճանաբար զարացող գործառույթների հավաքածուով: Օրինակ՝ այժմ հեղինակները մշակում են գործակիցներ, որոնք պարունակում են տարբեր բժշկական գործառույթներ և ինժիներական ծրագրեր: