19-01-2017 15:12

Վանաձորում Յանդեքսի ծրագրավորման դպրոց կբացվի

Յանդեքսի ծրագրավորման դպրոցի պարապմունքները կսկսվեն հունվարի 21-ին: Այս մասին հայտնում է հայկական հեռահաղորդակցության պորտալը:
Ինչպես հայտնում է Enterprise Incubator Foundation (EIF)հիմնադրամի մամուլի քարտուղար Ռուզան Ապրեսյանը, Յանդեքս ընկերության և EIF- ի համատեղ ուսուցողական նախագծի բացումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:


«Թեստի արդյունքներով 140 հավակնորդներից ընտրվել է 28 աշակերտ: Ուսուցման տևողությունը մեկ տարի է: Այդ տարվա ընթացքում աշակերտները կյուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները: Առաջին կես տարում նրանք կստանան տեսական գիտելիքներ, ինչից հետո կամրանան պրակտիկ դասընթացների միջոցով, և իրենց ուժերը կփորձեն փոքր նախագծերում»,- ասել է Ապրեսյանը:
Ծրագրավորման դպրոցում ուսուցումն անվճար է: Ուսուցման ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով: Դասընթացները կանցկացվեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Յուրաքանչյուր դասից հետո աշակերտներին տրվելու են գործնական առաջադրանքներ:
Նշենք, որ դպրոցում գործելու են երկու խմբեր, յուրաքանչյուրում՝ 14 աշակերտ: Իսկ դասընթացները կվարեն Yandex ընկերությունում վերապատրաստված Վանաձորի մասնագետները:


« Սա դեռ փորձնական ծրագիր է, բայց ենթադրվում է, որ այն շարունակական կլինի»,- նշել է է Enterprise Incubator Foundation հիմնադրամի մամուլի քարտուղար Ռուզան Ապրեսյանը: