Բավ է պառակտվել
28-07-2015 11:48

Ռուսաստանյան 7 ընկերություն ներառվել է զենք արտադրողների հարյուրյակում

Defence News հրատարակությունը հրապարակել է աշխարհի զենք արտադրող խոշորագույն 100 ընկերությունների վարկանիշային աղյուսակի թարմ ցանկը, որի ցուցակում ներառվել են 7 ռուսաստանյան ընկերություն:
Վարկանիշավորումը արվում էր ըստ ռազմական նշանակության արտադրանքի վաճառքից ստացվող եկամտի և համապատասխան ծառայությունների մատուցման ծավալի: Աղյուսակը գլխավորում է ամերիկյան ,,Lockheed Martin’’ կորպորացիան, երկրորդ տեղում է ,,Boeing’’-ը, երրորդում` ,,BAE Systems’’-ը:
Ռուսաստանյան ընկերությունները վարկանիշային աղյուսակում ներկայացվում են հետևյալ կազմով. ,,Алмаз-Антей’’ կոնցեռն (11-րդ տեղ, 2014 թվականի բարձրացել է 1 նիշով) 8,3 մլրդ դոլլար եկամուտ, Միավորված Ինքնաթիռաշինական Կորպորացիա (14-րդ տեղ, նախորդ ռեյտինգում ներառված էր առանձին ,,Сухой, ,,Иркут’’ ԳԱԸ և ,,МиГ’’ ՌԱԸ ընկերությունների հետ) 6.2 մլրդ դոլլար եկամուտ, ,,Вертолеты России’’ կորպորացիա (23-րդ տեղ, նախորդ տարվա հետ համեմատած 2-ով բարձրացրել է իր դիրքերը) 3.9 մլրդ դոլլար, Միավորված Շարժիչագորածական Կորպորացիա (Объединенная авиастроительная корпорация) (8-ով բարելավել է իր դիրքերը զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը) 3.3 մլրդ դոլլար, ,,Тактическое ракетное вооружение’’ կորպորացիա (31-րդ տեղ, չէր ներառվել նախորդ տարվա ցանկում) 2.8մլրդ դոլլար, ,,Уралвагонзавод’’ ԳԱԸ (52-րդ տեղ, չէր ներառվել նախորդ տարվա ցանկում), 1.5 մլրդ դոլլար, ,,РТИ’’ հոլդինգ (աճել է 11 հորիզոնականով, զբաղեցնելով 69-րդ տեղը) 947 մլն դոլլար:
2014 թվականին Defense News TOP 100 ցանկում ներառված էր 8 ռուսական ընկերություն: ,,Алмаз-Антей’’, ,,Вертолеты России’’, Միավորված Շարժիչագործական ընկերություն, ,,Сухой’’ հոլդինգ, ,,Радиоэлектронные технологии’’ կոնցերն, ,,Иркут’’ ԳԱԸ, ,,МиГ’’ ՌԻԸ և ,,РТИ’’ հոլդինգ: