Բավ է պառակտվել
20-03-2015 08:26

Այսօր արևի խավարում տեղի կունենա

  

Արևի խավարումը տեսնելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ակնոցներ կամ զոդողների դիմակների ապակիներից: Արևի խավարումը, գարնանային գիշերահավասարը և լիալուսինը այսօր կհամընկնեն: Աստղային համընկնումը տեղի կունենա մարտի 20-ին: Լուսինը չափազանց խոշոր կթվա և Երկրից մինիմալ հեռավորության վրա գտնվող այդ արբանյակը կծածկի Արևը՝ խավարեցնելով այն: Իտալիայում հնարավոր կլինի տեսնել միայն մասնակի խավարում. Արևը կսկսի մթնել, օդը հանկարծակի կանգ կառնի, իսկ թռչունները կդադարեն երգել, քանի որ անսպասելի գիշեր կիջնի: Հաջորդ արևի խավարումը հնարավոր կլինի տեսնել Եվրոպայում 2081 թվականին: Խավարումը սարսափ է ներշնչում ոչ այնքան աշխարհի վերջի լեգենդների, որքան տեսողությունը կորցնելու հասարակ հավանականություն պատճառով Արևին ոչ պատշաճ պաշտպանությամբ դիտելու դեպքում: 1999 թվականի խավարումից հետո տեսողության կորստի մի քանի դեպք է արձանագրվել: Սակայն այս տարի իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ, քանի որ շատերը կփորձեն բջջային հեռախոսներոն նկարել Արևի խավարումը: Ակնաբույժները զգուշացնում են խուսափել Արևի հետ սելֆիներից: Իսկ որոշ քաղաքներում երեխաներին այդ օրը կարգելվի փողոց դուրս գալ նույնիսկ դասամիջոցներին: