Բավ է պառակտվել
05-10-2015 09:13

Մեկնարկում է Նոբելյանական շաբաթը

Ստոքհոլմում այսօր մեկնարկում է Նոբելյանական շաբաթը: Ընդունված կարգի համաձայն, առաջինը հայտարարվում է Ֆիզոլոգիայի ու բժշկության ոլորտի մրցանակակրի անունը: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Հիշեցնենք, որ Նոբելյան Մրցանակը (շվեդ.՝ Nobelpriset) շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի շնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակությանզարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը կազմում է 1,3 միլիոն դոլար և ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի՝ սահմանվում է հետևյալ բնագավառներում՝

• Գրականություն
• Ֆիզիկա
• Քիմիա
• Ֆիզիոլոգիա և բժշկություն
• Խաղաղարարություն

1969 թվականից Շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար։