Բավ է պառակտվել
07-09-2016 16:56

Այսօր Apple-ը կներկայացնի 7-րդ սերնդի iPhone-ը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել 7-րդ սերնդի iPhone-ը, ինչին ամբողջ աշխարհում անհամբեր սպասում են Apple-ի միլիոնավոր երկրպագուներ:

Այսօր ներկայացվելու են iPhone 7, iPhone 7 Plus սմարթֆոնները, Apple Watch 2 սմարթվոչը, iOS 10, MacOS Sierra օպերացիոն համակարգերն ու, հնարավոր է, MacBook PRO նոութբուքը:

Բնականաբար, շնորհանդեսի «մեխը» լինելու է iPhone 7-ը: Հայտնի է, որ նոր iPhone-ը հասանելի կլինի 5 տարբեր գունային լուծումներով՝ վարդագույն, ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն և սև:

Մոդելները կունենան 32, 128 և 256 Գբ ծավալով ներքին հիշողություն, մինչդեռ օպերատիվ հիշողության ծավալը կլինի 2 Գբ: Սակայն iPhone 7 Plus-ի դեպքում այդ ցուցանիշը կհասնի 3 Գբ-ի:

Բացի այդ, կբարելավվեն սմարթֆոնի տեսախցիկի տեխնիկական որակները: Հեռախոսը կլինի ջրակայուն, կզրկվի ականջակալների միացման համար նախատեսված անցքից: