Բավ է պառակտվել
26-09-2013 14:05

Samsung կորպորացիան իր կոր սմարթֆոնը կթողարկի հոկտեմբերին

Սեուլում անցկացված նորույթների հերթական ցուցադրության ժամանակ Samsung կորպորացիան հաստատել է սեփական պլանները՝ կոր էկրանով սմարթֆոններ արտադրելու վերաբերյալ: Նոր սմարթֆոնըսպառողինկներկայացվիայս տարվա հոկտեմբերին:

CES 2013 ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է YOUM  անվանումով սմարթֆոնի գործող կոնցեպտը, որի էկրանի մի կողմը կորություն ունի:

Կոր դիսփլեյները գնալով ավելի պահանջարկված են դառնում: Բեռլինյան IFA 2013 ցուցահանդեսում կոր էկրաններով հեռուստացույցների  մի քանի մոդելներ են ներկայացվել, որը ֆիլմերի դիտումը դարձնում է ավելի հարմարավետ: