20-12-2016 14:19

Samsung-ը հարկադրաբար հետ է կանչում Galaxy Note 7-երը

Չնայած մամուլում բարձրացած աղմուկին, և Galaxy Note 7 սմարթֆոնների բոցավառման իրական վտանգին, շատերը դեռ շարունակում են օգտագործել դրանք:
Օրինակ, Հարավային Կորեայում 170 000 այսպիսի սարք շարունակում է մնալ գործածության մեջ:
Samsung-ը նախազգուշացրել է, որ շուտով դրանց օգտագործումն անհնար կդառնա:
Այս շաբաթ Samsung-ը սկսել է զգուշացումներ ուղարկել նաև ռուսաստանցիների կողմից օգտագործվող Galaxy Note 7 սմարթֆոնների վրա: Ներկայացնում ենք հաղորդագրության բովանդակությունը.
«Galaxy Note7-ի հարգելի օգտատեր: Տեղեկացնում ենք 2016թ. դեկտեմբերի 23-ին ծրագրային ապահովման հերթական թարմացման մասին, որի արդյունքում մարտկոցի լիցքավորման աստիճանը կնվազի՝ հասնելով 0 %-ի: Դա անհնար կդարձնի սմարթֆոնի հետագա օգտագործումը: Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ մինչև 2016 թ. դեկտեմբերի 30-ը Դուք կարող եք վերադարձնել Ձեր սմարթֆոնի ամբողջ արժեքը այն խանութում, որից այն ձեռք եք բերել: Մանրամասների համար զանգահարեք 8-800-555-55-55 հեռախոսահամարով»:
Այսպիսով, մինչև դեկտեմբերի 30-ը օգտատերերը հնարավորություն ունեն վերադարձնել սարքերը այն խանութներ, որտեղից որ դրանք ձեռք են բերվել, և իբրև փոխհատուցում ստանալ Galaxy S7, Galaxy S7 edge, ինչպես նաև փոխարինված սարքի և նախկինում ձեռք բերված Galaxy Note 7-ի արժեքների տարբերությունը: Օգտատերերին կտրամադրվի նաև 3000 ռուբլի արժողությամբ պրոմոկոդ, որը կարելի է օգտագործել Samsung-ի պաշտոնական խանութում: