Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է գործընկերներից ու սեփական արտադրանքը վերավաճառող ընկերություններից պահանջել դադարեցնել տեխնիկական խնդիրներից զերծ և «անվտանգ» համարվող խմբաքանակից Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը:
Սեպտեմբերին ներկայացված գաջեթների վաճառքի ժամանակավոր արգելքը գործելու է ամբողջ աշխարհում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Samsung-ի որոշումը պայմանավորված է այն փաստով, որ ընկերությունը բողոքներ է ստանում նաև «անվտանգ» համարվող խմբաքանակից Galaxy Note 7 սմարթֆոնների այրման և այլ անսարքությունների վերաբերյալ:
Ավելի վաղ հարավկորեական արտադրողը խնդրել էր օգտատերերին հրաժարվել նոր սմարթֆոններից ու անջատել դրանց սնուցումը: