Բավ է պառակտվել
02-04-2014 00:28

Samsung-ը ներկայացրել է նոր սերնդի Galaxy Tab 4 պլանշերնտերի խումբը

Samsung ընկերությունը անոնսավորել է Galaxy Tab 4-նոր խումբը, որի մեջ ընդգրկված են 10,1 , 8 և 7 դույն էկրանով օժտված սարքերը: Բոլոր երեք սարքի կետայնությունը ակզմում է 1280×800 կետ: Պլանշետները բազավորվում են քառամիջուկ մշակիչով՝ 1,2 ԳՀց հաճախությամբ: Օժտված են 1,5 Գբ օպերատիվ հիշողությամբ, 16 Գբ ներքին հիշողությամբ, microSD սլոթով, 3 մեգապիքսել հիմնական և 1,3 մեգապիքսել դիմային խցիկով:

Galaxy Tab4 8.0Galaxy Tab4 8.0

Որպես օպերացիոն համակարգ հանդես է գալիս Android 4.4-ը: Ավագ մոդելի չափերն են 243×176×7,95 մմ, քաշը՝ 487 գրամ: Galaxy Tab 4 8.0-ի չափերը ՝ 210×124×7,95 (320 գրամ): Ամենափոքր մոդելը 23 մմ ավելի կարճ և 16 մմ ավելի նեղ է, իսկ քաշը 300-ից ավելի պակաս է:

Սարքը վաճառքի կհանվի արդեն այս կիսամյակում: Samsung-ը պլանշետների գնի մասին դեռ տեղեկություններ չի հրապարակել: