Բավ է պառակտվել
01-02-2016 15:57

Samsung Galaxy S7-ը կներկայացվի փետրվարի 21-ին

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է փետրվարի 21-ին ներկայացնել նոր Galaxy S7 և S7 Edge մոդելների սմարթֆոնները, որոնց միջոցով ընկերությունը հույս ունի սմարթֆոնների համաշխարհային շուկայում պահպանել իր գերիշխող դիրքը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, տեխնոլոգիական նորույթների շնորհանդեսը կայանալու է Mobile World Congress ամենամյա միջոցառման շրջանակում։
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ նոր սերնդի սմարթֆոնները վաճառքի կհանվեն Միացյալ Նահանգներում և Եվրոպայում մարտի կեսերից։