18-01-2017 00:24

Samsung Galaxy S7-ը և Galaxy S7 Edge-ը Android 7.0 թարմացումներ են ստանում

Samsung-ը գործարկել է Android 7.0 Nougat ծրագրի տարածումը՝ ֆլագմանյան սմարթֆոնների վրա:


Այն շրջաններում, որտեղ ընկերությունը անց էր կացրել բետա- թեստը, Galaxy S7-ի և Galaxy S7 Edge- ի տերերը արդեն իսկ սկսել են ստանալ 1,2 ԳԲ ծավալով ծրագրային թարմացումը: Դա նշանակում է, որ այս սմարթֆոնների մյուս օգտատերերը մոտ ապագայում արդեն կկարողանան ստանալ ծրագրի նոր տարբերակը:


Android 7.0 -ի նոր ծրագիրը ոչ մի նոր բան չի բերի բետա- թեստավորման մասնակիցների համար, իսկ ֆլագմանների մյուս տերերը կկարողանան փորձարկել ծրագրի բոլոր առավելությունները և օպերացիոն համակարգի թարմացման նոր ֆունկցիաները: