Բավ է պառակտվել
27-04-2014 19:00

Samsung Galaxy S6-ը և Note 5-ը ճկուն դիսփլեյներ կստանան

Բոլորովին վերջերս Samsung ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր Galaxy Note մոդելը ամբողջովին այլ ձևաչափ կունենա: Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը այսպես կոչված եռակողմ էկրանի մասին էր:Արտադրողը մտադիր չէ կանգ առնել նման փորձարարությունների վրա. հաջորդ մոդելները ընկերության գործարաններում արտադրված էլ ավելի ճկուն դիսփլեյներ կստանան:
Արդեն իսկ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին պետք է սկիզբ առնի ունիվերսալ էկրանների ստեղծման նոր արտադրական կենտրոնը: Սույն դիսփլեյները կտեղադրեն Galaxy Note 5 և Galaxy S6 մոդելներին: Այդ իսկապես հեռանկարային մի տեխնոլոգիա է, որը մոտ ապագայում կարող է լայնորեն տարածվել այլ ոլորտներում: Բացառված չէ, որ այլ արտադրողները ևս կսկսեն իրենց սմարթֆոններին Samsung ընկերության կողմից մշակված դիսփլեյներ տեղադրել: