Բավ է պառակտվել
09-03-2015 12:36

Արևային մարտկոցներով ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդություն կկատարի (տեսանյութ)

Solar Impulse 2 արևային մարտկոցներով ինքնաթիռը կսկսի իր շուրջերկրյա ճանապարհորդությունը մարտի 9-ին Աբու Դաբիից, հայտնեց ոռիչքի կազմակերպիչներից մեկը՝ Անդրե Բորշբերգը (Andre Borschberg): Ակնկալվում է, որ հինգ ամսվա ընթացքում ինքնաթիռը կհատի 35 հազար կիլոմետր տարածությունը: Այս ռեկորդային թռիչքը կվարի ինքը՝ Բորշբերգը: Թռիչքի ընթացքում նրան փոխարինելու է երկրորդ օդաչուն՝ շվեյցարացի Բերտրան Փիկարը: Ենթադրվում է, որ ճանապարհորդության ընթացքում ինքնաթիռը կհատի Աբու Դաբին, կանցնի Օմանով, այնուհետև կհասնի Հնդկաստան և Չինաստան: Այնուհետև թռիչքը կերկարաձգվի Խաղաղ օվկիանոսով, ԱՄՆ-ով և Եվրոպայով: Ինքնաթիռը ՌԴ տարածք չի ներխուժի, ճանապարհորդության ընթացքում այն կկատարի 12 վայրէջք: Solar Impulse տեսակի առաջին ինքնաթիռը ներկայացվել է հանրությանը 2009 թվականին: Նախագծի հիմնական նպատակը թռիչքի համար բացառապես արևային էներգիան օգտագործելն է: Թեորիապես ինքնաթիռը կարող է օդի մեջ գտնվել ամբողջ օրվա ընթացքում, քանի որ օրվա ընթացքում կուտակված արևային էներգիան կարելի է օգտագործել նաև գիշերը: Solar Impulse 2 առաջին տեսակի ինքնաթիռի կատարելագործված տարբերակն է: Այն ցուցադրվել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 9-ին: Այդ ժամանակվա ընթացքում ինքնաթիռը փորձարկվել է: Ինքնաթիռի թևերի երկարությունը կազմում է 72 մետր, քաշը՝ շուրջ 2,3 տոննա: Ինքնաթիռի վրա տեղադրված է 17 հազար արևային մարտկոց, որոնց հաշվին աշխատում է չորս էլեկտրաշարժիչ: Առավելագույն արագությունը կազմում է 140 կմ/ժ.: Ինքնաթիռը կարող է բարձրանալ մինչև 8500 մ. բարձրության վրա: