Բավ է պառակտվել
17-10-2013 13:53

2032թ. Երկրին կարող է բախվել 400 մետրանոց երկնաքար

2032թ. Երկրին կարող է բախվել 400 մետրանոց աստերոիդ, որը հոկտեմբերի 12-ին հայտնաբերել են Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանի մասնագետները, հայտնում է РИА Новости -ն՝ հղում անելով NASA-ին:

Երկնաքարը ստացել է 2013 TV135 պայմանական անվանումը։ Աստղագետներն այն հայտնաբերել են հոկտեմբերի 12 –ին, աստղային երկնքի լուսանկարներն ուսումնասիրելու ժամանակ:

Հայտնագործությունը հաստատվել է մի շարք ռուսական, իտալական, բրիտանական և իսպանական աստղագետների կողմից:

Ըստ գիտնականների` 2032թ օգոստոսի 26-ին Երկրի եւ աստերոիդի բախման հավանականությունը 1-ը 63 հազարի է: