Բավ է պառակտվել
16-12-2015 09:21

«Հավի տոտիկ» կանցնի Երկրի կողքով ճրագալույցին

Սուրբ ծնունդի նախօրեին` դեկտեմբերի 24–ին, մեր մոլորակի կողքով ձևով հավի տոտիկ հիշեցնող հսկայական աստերոիդ կանցնի: Գիտնականները ենթադրում են, որ 2003 SD220 (163899) երկնային մարմինն իրենից ներկայացնում է ածխային քոնդրիտ (С-քոնդրիտ), այսինքն, երկաթի բարձր պարունակությամբ մուգ երանգի աստերոիդ։ Գիտնականների հաշվարկով, 2003 SD220–ը շարժվում է 101 000 կմ/ժ արագությամբ և դանդաղ պտտվում է։ Ենթադրվում էր, որ աստերոիդի երկարությունը կազմում է 1.1–ից 2.5 կմ։ Այժմ աստղաբանները վստահ են, որ այն կազմում է 2 կմ, իսկ ինքը` երկնային մարմինը, հավի տոտիկ է հիշեցնում։ Երկնային մարմինը կանցնի 11 մլն կմ հեռավորության վրա, ինչը 28 անգամ ավելի է մինչև Լուսին ընկած հեռավորությունից։ Դժբախտաբար, անզեն աչքով աստերոիդը տեսնել հնարավոր չէ։ ՆԱՍԱ–ի մասնագետները վստահ են, որ 2003 SD220–ը մոլորակի համար վտանգ չի ներկայացնի ևս երկու հարյուրամյակների ընթացքում։ Հաջորդ անգամ աստերոիդը Երկրի կողքով կանցնի 2018 թվականին։ Աստղագետները շարունակում են հետևել երկնային մարմնի շարժմանը: Վերջին ժամանակահատվածում հսկայական երկնային մարմիններն այցելության են գալիս մեր մոլորակ յուրաքանչյուր կարևոր տոնի։ Այսպես, հոկտեմբերի 31–ին, երբ նշվում է Հելոուինը, Երկրին ինը տարիների ընթացքում ռեկորդային մոտ հեռավորությամբ մոտեցավ մի հսկայական աստերոիդ, որն իր տեսքով գանգ էր հիշեցնում։