Բավ է պառակտվել
30-06-2014 11:26

Ռուսաստանում բնակչության 37 տոկոսը չի՞ օգտվել համացանցից

Հասարակական կարծիքի ռուսական հիմնադրամը հետաքրքիր հարցում է անցկացրել, որի արդյունքները զարմացնում են:Պարզվում է, որ ՌԴ-ում 18-ից բարձր հասակի հարցվողների 37 տոկոսը երբեւէ չի օգտվել համացանցից:

Իսկ ՌԴ բնակիչների 21 տոկոսը չի ցանկանում Համացանցի օգտատեր դառնալ: Այս քաղաքացիների 55 տոկոսը 60 տարեկանից բարձր հասակի է: Հարցվողների 12 տոկոսը վեբ-սերֆինգի հնարավորություն ունի, սակայն ցանկություն չունի: Իսկ ահա 8 տոկոսն ունի ցանկություն, սակայն չունի հնարավորություն:

Հարցվողների կեսն հենց հարցման օրն օգտվել էր համացանցից: 9 տոկոսը շաբաթական նվազագույնը մեկ անգամ էր Ցանցում լինում: Շաբաթական մեկ անգամից էլ քիչ Համացանցից օգտվողները կազմում էին 5 տոկոս:

Հարցումն անցկացվել է Ռուսաստանի 18-ից բարձր հասակի քաղաքացիների շրջանում: Մասնակցել են 1500 հարցվողներ 100 բնակավայրից: