Բավ է պառակտվել
08-07-2014 20:12

Ռուսաստանում արգելափակվել է անձնական տվյալների կայքը

Այսօր Ռուսաստանի «Ռոսկոմնադզոր»-ը (ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) առաջին անգամ արգելափակել է ռուսաստանցիների անձնական տվյալներով կայքը` այն նույնացնելով ծայրահեղական ռեսուրսների հետ:

Այդ տվյալներով www.telkniga.com կայքէջը ընկել է արգելված ինֆորմացիա պարունակող կայքերի ռեեստր: Արդեն հուլիսի 8-ից դոմեյնը և ցանցային հասցեն տրամադրվել են կապի օպերատորներին` դրան հասանելիությունը սահմանափակելու համար:

Նման որոշում կայացնելու համար հիմք է եղել Իրկուտսկի քաղաքային դատարանի որոշումը, որը կայացվել է հենց «Ռոսկոմնադզորի» ներկայացրած հայցի հիման վրա: Հայցով Դաշնային ծառայությունը պահանջում էր արգելել մարդկանց անձնական տվյալների տարածումը և պաշտպանել անձանց իրավունքը: Դատարանի որոշմամբ, արգելվել է կայքում հրապարակել նման տեղեկություն:

Ըստ աղբյուրի, ներկայումս ընդհանուր իրավասության դատարանների վարույթում կա ավելի քան 30 գործ շուրջ 40 ռեսուրսներում անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ: