Բավ է պառակտվել
06-11-2017 11:53

Ռուս տիեզերագնացը հրապարակել է Երևանի՝ տիեզերքից արված աննախադեպ լուսանկարները

Ռուսաստանի հերոս, օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է Երևանի՝ տիեզերքից արված աննախադեպ լուսանկարները:

Ռյազանսկին իբրև «Սոյուզ МС-05» տիեզերանավի անձնակազմի և МКС-53/53» Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի ղեկավար տիեզերք է թռչել 2017թ. հուլիսի 28-ին:

«Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքը շարժվում է իր չափավոր տեմպով։ Իսկ Կասկադը՝ Երևանի խորհրդանիշերից մեկը, հայտնի է նաև երկրի սահմաններից դուրս»,- իր Facebook –յան էջում գրել է տիեզերագնացը:

Ռյազանսկին նաև «տիեզերական ողջույն» է ուղարկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան իր բոլոր ընկերներին: