Բավ է պառակտվել
10-11-2016 07:00

Ռուս գիտնականները երկնաքարեր են որոնելու Իրանում

Ռուս գիտնականները մտադիր են հաջորդ տարի գիտարշավի մեկնել Իրան՝ երկնաքարեր որոնելու։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԳԱ երկնաքարերի հարցերով հանձնաժողովի անդամ, Ուրալի դաշնային համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Գրոխովսկին:

«Անապատային տարածքներում կան երկնաքարերի խտացման մեխանիզմներ։ Ավազն ուռչում է, ու այն, ինչ երկնքից ընկնում է, մնում է դրա տակ։ 2017-ին ծրագրվում է գիտարշավ Իրանի անապատ, այնտեղ գտել են ոչ այնքան «տրորված» մի վայր»,- ասել է պրոֆեսորը։

Գրոխովսկու խոսքով այդ սառն ու տաք անապատներում «մենք լավ վիճակագրություն ունենք, այսինքն ամբողջականորեն պահպանված երկնաքարեր»։ «Մենք քիչ բան գիտենք այն մասին, թե ինչ է սպառնում մեզ։ Տիեզերական սպառնալիքը գոյություն ունի ու այդ խնդիրը ուղղակիորեն կապակցված է երկնաքարի նյութի ուսումնասիրության հետ»,- հավելել է նա։