Բավ է պառակտվել
09-06-2014 15:02

Ռուսաստանյան համակարգչային ծրագիրը առաջին անգամ անցել է Թյուրինգի թեստը՝ մարդ ձևանալով

Սանկտ Պետերբուրգում մշակված համակարգչային ծրագիրը դարձել է պատմության մեջ առաջինը, որը կարողացել է անցնել Թյուրինգի թեստը: Վերջինիս միջոցով կարելի է որոշել, թե արդյոք արհեստական ինտելեկտը կարող է ձևանալ որպես մարդկային ինտելեկտ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Daily Telegraph պարբերականին:

Թյուրինգի թեստը ստացել է իր անվանումը ի հիշատակ անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգին, ով "կոտրել է" հայտնի նացիստական "Էնիգմա" գաղտնաբառը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Թյուրինգը 1950 թվականին առաջարկել է ստեղծել թեստ, որը կպատասխաներ իրեն տանջող հարցին. "Արդյոք կարո՞ղ են մեքենաները մտածել": Թեստը անցնելու ժամանակ մեքենան պետք է համոզի մարդկանց հաղորդագրական կապի միջոցով, որ այն մարդ է, այլ ոչ թե արհեստական ինտելեկտ: Եթե այն կարողանա խաբել առնվազն զրուցակիցների 30%-ին, ապա կարելի է համարել, որ մեքենան բարեհաջող անցել է թեստը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի-ն, առայժմ ոչ մի մեքենայի չէր հաջողվել անցնել այդ շեմը, ինչպես շաբաթ օրը այդ արեց Սանկտ Պետերբուրգում մշակված ծրագիրը բրիտանական Ռեդինգի համալսարանի միջոցառման շրջանակում: Ծրագիրը ներկայացել է որպես Օդեսայի տասներեքամյա բնակիչ Եվգենի Գուսթմանը և կարողացել է համոզել իր հետ զրուցող մարդկանց 33%-ին, որ այն մեքենա չէ:
"Այդ մեզ համար հիանալի ձեռքբերում է, և մենք հուսով ենք, որ այն կգրգռի հետաքրքրությունը արհեստական ինտելեկտի և չաթ-բոթերի հանդեպ", - նշել այժմ ԱՄՆ-ում բնակվող ծրագրի հեղինակներից մեկը՝ ռուսաստանցի Վլադիմիր Վեսելովը: