Բավ է պառակտվել
25-10-2016 09:25

Ռուսաստանը մտադիր է Լուսնի վրա աստղադիտարան հիմնել

 ՌԴ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի խորհուրդը  հաստատել է լուսնային աստղադիտարանի օգնությամբ հետազոտությունների հիմնարար աշխատանքների պլանավորման պարամետրերը: «Լուսնային աստղադիտարան» անվանմամբ աշխատանքի նախագիծը ծրագրվում է ավարտել 2016-2017 թվականներին և ծախսել12 մլն ռուբլի: Արդյունքում կստեղծվի ծրագիր, որն իր մեջ պարունակում է Լուսնի մակերևույթի աստղադիտարանից Արեգակի, Երկրի և տիեզերքի հետազոտությունների հեռուն տանող նախագիծ: Լուսնային աստղադիտարանը հնարավոր կլինի կառուցել  2035-2040 թթ. ընթացքում: