Բավ է պառակտվել
28-05-2016 13:37

Ռուսաստանը դեպի լուսին թռչելու համար նոր տիեզերանավ է մշակել

Ռուսաստանում դեպի լուսին թռչելու համար բազմակի օգտագործման «Ռիվոկ» ("Рывок") տիեզերանավի նախագիծ են մշակել: Այն մշակվել է «Էներգիա» հրթիռա-տիեզերական կորպորացիայի կողմից՝ դեպի լուսին բեռներ և տիեզերագնանցներ տեղափոխելու համար:

«Ռիվոկ» բազմօգտագործվող կառավարվող տիեզերանավի առաքելության արժեքը մեկ երրորդով ցածր է «Ֆեդերացիա» տրանսպորտային տիեզերանավի առաքելության ծախսերից, - ասել է կորպորացիայի աշխատակից Յուրի Մակուշենկոն:

Որպես «Ռիվոկ» համակարգի առավելություններ Մակուշենկոն նշում է սուպեր ծանր մեկնարկի մեքենա ստեղծելու անհրաժեշտության բացակայության կամ ջրածնային վառելիքի հիմքով այլ ծանր կարգի հրթիռ-կրիչի, ինչպես նաև «Անգարա-A5» հրթիռի հավաստագրման անհրաժեշտության բացակայությունը: