Բավ է պառակտվել
09-07-2016 13:12

Ռուսաստանը Բոլիվիայում միջուկային կենտրոն է կառուցելու

«Ռոսատոմը» Բոլիվիայի կառավարության հետ Էլ-Ալտոյում միջուկային կենտրոն կառուցելու համագործակցության մասին երեք համաձայնագիր է կնքել: Առաջին համաձայնագիրը վերաբերում է կենտրոնի զարգացման ծրագրին, երկրորդը՝ միջուկային տեխնոլոգիաներում որակավորված մասնագետների պատրաստմանը, եւս մեկը՝ միջուկային տեխնոլոգիաների օգտագործման տեղեկատվության տարածմանը: Բոլիվիայի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Լուիս Ալբերտո Սանչեսը ընդգծել է, որ նախագիծը բացառապես խաղաղ բնույթ է կրում: «Այն գիտահետազոտական կենտրոն է, որը կօգտագործվի խաղաղ նպատակներով բժշկական բնագավառի, գյուղարդյունաբերական համալիրի զարգացման համար, գիտական հետազոտություններում եւ տեխնոլոգիաներում»,- հայտարարել է նա: