Բավ է պառակտվել
20-01-2016 10:06

Ռուսաստանը հրաժարվել է պաշտպանել Երկրը աստերոիդներից

Երկրին սպառնացող աստերոիդներ հայտնաբերելու համար նախատեսված տեխնոլոգիաների զարգացման և ծրագրային միջոցներ ստեղծելու նախագիծը դուրս է մնացել Ռուսական տիեզերական գործակալության պատրաստած «Դաշնային Տիեզերական ծրագիր 2016-2025 թթ» (ԴՏԾ) նոր, վերանայված ծրագրի շրջանակներից: Ի սկզբանե նախատեսվում էր այս նպատակի համար հատկացնել 1.75 մլրդ ռուբլի: Ինչպես հաղորդել են մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտից, միջազգային գիտական հանրությունը խնդրել է ռուս փորձագետներին Երկրին սպառնացող երկնային մարմիններիը շեղող համակարգ մշակել: Ենթադրվում էր, որ դրա համար անհրաժեշտ է տիեզերքում միջուկային պայթյուններ իրականացնել: Բուջեի ծախսերի ընդհանուր նվազեցման արդյունքում ԴՏԾ նախահաշիվը երկու տրիլլիոն ռուբլուց նվազել է մինչև 1,4 տրլն: Եվս 115 միլիարդ ռուբլի, կարող է հատկացվել 2021թ.-ից հետո: Հիմնական կրճատումները ազդել են տիեզերական թռիչքների վրա, այդ թվում կրճատվել են նաև լուսնային ծրագրի նախագծերի ծախսերը: