Բավ է պառակտվել
22-06-2016 14:04

ՌԴ-ն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական արբանյակների մասին տվյալներ կհրապարակի

ՌԴ-ն հասանելի կդարձնի իր երկրամերձ օբյեկտների բազան: ՄԱԿ-ի՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման հարցերով կոմիտեի 59-րդ նստաշրջանում ռուսական պատվիակության ղեկավար Վիկտոր Շիլինը ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է բացել հասանելիությունը իր երկրամերձ օբյեկտների կատալոգի նկատմամբ: Ռուսական ծառայությունը կլինի ամերիկյան NORAD կատալոգի նմանօրինակը, բայց այնտեղ կլինեն ոչ միայն քաղաքացիական արբանյակները և տիեզերական աղբը, այլև տեղեկությունը, որը չկա ԱՄՆ տիեզերական պաշտպանության USSPACECOM հրամանատարության բաց տվյալներում: Բացի ռազմական նշանակության օբյեկտներից՝ NORAD-ը փակում է դաշնակիցների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի և Ճապոնիայի պաշտպանական արբանյակների տվյալները: Միաժամանակ, ռազմական նշանակության ռուսական արբանյակները կատալոգում առկա են: Մոսկվան առաջարկում է տվյալների ազգային բազաները միավորել միասնական կատալոգում՝ հասանելի տիեզերական գործունեություն իրականացնող ցանկացած երկրի համար: Այդ համակարգը կկարողանար տեղեկացնել պոտենցիալ վտանգավոր դեպքերի մասին ինչպես տիեզերքում սարքերի, այնպես էլ Երկրի վրա օբյեկտների համար, ինչպես նաև նախազգուշացնել հրթիռների արձակման համար հնարավոր սպառնալիքների մասին: Այս նախաձեռնությանը ՄԱԿ-ում աջակցել է Չինաստանը, ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել՝ ցանկանալով պահպանել երկրամերձ տարածքում «շարժման կարգավորողի» իր մենաշնորհը՝ ասել է նստաշրջանի մեկ այլ մասնակից: