Բավ է պառակտվել
30-05-2016 12:47

Ռուս չինովնիկներին կարող են արգելել օգտվել WhatsApp, Viber, Skype և Telegram մեսենջերներից

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկում է չինովնիկներին ու զինծառայողներին արգելել աշխատանքային նամակագրություն վարել արտասահմանյան հավելվածների միջոցով: Տվյալ սահմանափակումը կարող է վերաբերել WhatsApp, Viber, Skype և Telegram մեսենջերներին, ինչպես նաև՝ Gmail փոստային հավելվածին: Նախարարությունն իր առաջարկն արդեն ուղարկել է նախագահ Վլադիմիր Պուտինին: Բացի այդ, նախարարությունը կոչ է անում պետական կառավարման մարմինների համար ձեռք չբերել արտասահմանյան արտադրության օպերացիոն համակարգեր, ինչպես նաև՝ տեղեկատվական համակարգերին առնչվող այլ տեխնոլոգիաներ: