Բավ է պառակտվել
04-02-2016 15:31

Ռուս տիեզերագնացները 2016թ. առաջին անգամ բաց տիեզերք են դուրս եկել

Ռուս տիեզերագնացներ Յուրի Մալենչենկոն և Սերգեյ Վոլկովն ընթացիկ տարում առաջին անգամ բաց տիեզերք են դուրս եկել, ինչից հետո կրկին վերադարձել են Միջազգային տիեզերակայան։
Մալենչենկոն ու Վոլկովն իրականացրել են «Ռեստավրացիա» ծրագիրը, որի նպատակներից մեկն էր Միջազգային տիեզերակայանի վերանորոգվող հատվածներում ջերմակարգավորիչ թաղանթների ամրացումը: 
Աղբյուրը մանրամասնում է, որ Մալենչենկոյի համար սա 6-րդ հայտնվելն էր բաց տիեզերքում, իսկ Վոլկովի համար` 4-րդը։