Բավ է պառակտվել
18-04-2015 08:44

ՌԴ Միջազգային տիեզերակայանի մոդուլներից նոր կայան կստեղծի

Նոր ռուսաստանյան ուղեծրային կայանը կարող է կառուցվել Միջազգային տիեզերակայանի ռուսաստանյան հատվածի ընդլայնման համար հավաքվող երեք մոդուլների հիման վրա: Այդ մասին շաբաթ` ապրիլի 18-ին, պատմեց Ռոսկոսմոսի Գիտատեխնիկական խորհրդի ղեկավար Յուրի Կոպտևը: «2016–2025 թթ.-ի համար Դաշնային տիեզերային ծրագրի նախագծում, որը 15-ին ապրիլի ուսումնասիրվել և հաշվի է առնվել Ռոսկոսմոսի Գիտատեխնիկական խորհրդի կողմից ընդունվելու նպատակով, 2024 թվականից հետո Միջազգային տիեզերակայանի երեք մոդուլների հիման վրա ռուսաստանյան ուղեծրային տիեզերակայանի ստեղծման նախագիծը», — հայտնեց Կոպտևը: Ռոսկոսմոսի ներկայացուցչի խոսքով` մոդուլները կառանձնացվեն Միջազգային տիեզերակայանից, եթե 2024 թվականից հետո որոշվի հրաժարվել Միջազգային տիեզերակայանի ծրագրում մասնակցելուց: Ինչպես պարզաբանեց Կոպտևը, որպես նոր տիեզերակայանի հիմք կծառայի  բազմաթիրախ լաբորատորային մոդուլը, հանգուցային մոդուլը և գիտաէներգետիկ մոդուլը, որոնք այժմ ստեղծվում են Ռոսկոսմոսի կողմից և որոնց գործարկումը նախատեսվում է 2017-2018 թթ.-ին: Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը 2023 թվականին կստեղծի սեփական տիեզերակայանը: Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ Ռուսաստանը կարող է առաջարկել BRICS-ի իր գործընկերներին` Հնդկաստանին և Չինաստանին, մասնակցել այդ ծրագրին: Ի տարբերություն Միջազգային տիեզերակայանի`  նոր կայանի ուղեծիրը կարող է ոչ թե 51,6 աստիճանի, այլ 64,8 աստիճանի թեքում ստանալ: Դրա շնորհիվ հնարավորություն է ընձեռվում Ռուսաստանի տարածքից` օրինակ, Պլեսեցկի տիեզերական թռիչքների կայանից, տիեզրյին սարքավորումներ ուղարկել: Մարտի 28-ին հայտնի է դարձել այն մասին, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ համատեղ 2024  թվականից հետո մտադիր է իր սեփական տիեզերակայանը կառուցել : Միևնույն ժամանակ Ռոսկոսմոսը պայմանավորվածություն է ձեռք բերել ՆԱՍԱ-ի հետ Միջազգային տիեզերակայանը մինչև 2024 թվականը օգտագործելու ժամկետի երկարաձգման մասին: