Բավ է պառակտվել
24-03-2015 14:10

Ռուսաստանյան պլանշետները վաճառքի ծավալով առաջ են անցել iPad-ից

Ռուսաստանյան Explay ապրանքանիշի պլանշետային համակարգիչները վաճառքների ծավալով ամերիկյան iPad-ից առաջ են անցել: Այդ մասին հայտարարվել է «Սվյազնոյ» բջջային ցանցի հաղորդագրության մեջ, որը հղում է կատարում Gfk-ի 2014 թվականի երրորդ եռամսյակի տվյալներին: Տվյալ շրջանում Ռուսաստանում վաճառվել է 2,4 միլիոն պլանշետային համակարգիչ: Առաջին տեղը վաճառքների ծավալով զբաղեցրել են Samsung ապրանքանիշի պլանշետները, երկրորդ տեղում հայտնվել է Explay-ը, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել են Apple պլանշետները: Նշված ժամանակաշրջանում Ռուսաստանում պլանշետների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 19 միլիարդ ռուբլի: Հետաքրքրաշարժ է այն, որ եկամուտների ծավալով ռուսաստանյան ապրանքանիշը գտնվում է վեցերորդ տեղում.առաջին հինգ հորիզոնականներում հայտնվել են Apple, Samsung, Asus, Lenovo և Prestigio ապրանքանիշները: Ընդհանուր առմամբ մատչելի պլանշետների մասը կազմել է վաճառված համակարգիչների 76 տոկոսը: Բացի այդ, ըստ Gfk-ի տվյալների, Android պլանշետները արդեն գրավել են շուկայի 89 տոկոսը, իսկ գումարային շրջանառության հարաբերությամբ՝ 73 տոկոսը: Ինչպես պարզաբանել են J'son & Partners ընկերության վերլուծաբանները, Apple-ի iPad պլանշետների մասը ՌԴ շուկայում կրճատվել է գրեթե կրկնակի անգամ՝ 17 տոկոսից հասնելով 10 տոկոսի: Աշխարհում iPad-ի մասը պլանշետների շուկայում կազմում է 28 տոկոս: