Բավ է պառակտվել
11-04-2014 17:47

Ռոսատոմը և Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիան կստեղծեն տիեզերային ռեսուրսների յուրացման նոր տեխնոլոգիաներ

Հեռավոր տիեզերքի ուսումնասիրման նախագծի իրացումը թույլ կտա որակական ցատկ կատարել Լուսնի, Մարսի և աստերոիդների գոտիների տիեզերային բնական պաշարների յուրացման հարցում, հայտարարել է ՌԴ վարչապետի տեղակալ Դմիտրի Ռոոզինը:
"Ներկայում Ռոսկոսմոսին մի շարք նախարարությունների հետ համատեղ հանձնարարվել է Ռուսաստանի գիտույունների ազգային ակադեմիայի և Ռոսատոմի հետ համատեղ մշակել և ձևավորել "Հեռավոր տիեզերքի ուսումնասիրում" ազգային նախագծի իրացման առաջարկությունները", - գրել է Ռոգոզինը Տիեզերքի օրվան նվիրված "Ռուսական թերթում" հրապարակված իր հոդվածում:
Վարչապետի տեղակալի խոսքով, այդ ազգային նախագծի շրջանակում մշակվող առանցքային բնագավառներն են լինելու "էներգիայի վերափոխման միջուկային էներգետիկ սարքավորումների և պլազմային տեխնոլոգիաների ստեղծումը, բիոտեխնոլոգիաների, ռոբոտոտեխնիկայի և նոր նյութերի զարգացումը":
Արդյունքում պայմաններ կստեղծվեն տիեզերային բնական պաշարների, արեգակնային էներգիայի և Լուսնի, Մարսի, ինչպես նաև աստերոիդների գոտու յուրացման տեխնոլոգիական պատրաստվածության որակական ցատկ կկատարվի, նշել է Ռոգոզինը:
"Ազգային նախագծի իրացումը թույլ կտա նոր մակարդակի հասցնել համագործակցությունը և միավորել բոլոր առանցքային կազմակերպությունների ներուժը, և առաջին հերթին, Ռոսատոմի, Միացյալ հրթիռատիեզերային կորպորացիայի և Ռոսկոսմոսի հնարավորությունները, համակարգել պետության ֆինանսական միջոցները վերջիններիս էֆեկտիվ և նպատակասլաց օգտագործման համար՝ բացառելով միատիպ նախագծերի ֆինանսավորումը", -հավելել է վարչապետի տեղակալը:
"Մենք չպետք է վախենանք երազել և ձգտել զարգացման բարձրագույն մակարդակին: Ռուսաստանում կան նոր տիեզերային ցատկի համար բոլոր անհրաժեշտ հնարավորությունները: Պարզապես հարկավոր է սովորել համադրել ռոմանտիզմը և պրագմատիզմը և հավուր պատշաճի կազմակերպել մեր գործը", -հավելել է Ռոգոզինը: