Բավ է պառակտվել
20-06-2016 15:10

Rolls-Royce-ը ցուցադրել է ապագայի ավտոմեքենան (լուսանկար, տեսանյութ)

Գերմանական հեղինակավոր BMW մեքենաշինական ընկերությունը, որն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Տարելիցի պատվին ավտոարտադրողը որոշել է ներկայացնել չորս ֆուտուրիստական հայեցակարգ` ընկերությանը պատկանող յուրաքանչյուր  ապրանքանիշից կողմից մեկական կոնցեպտ:

Rolls-Royce Vision Next 100 - 103 EX մոդելի վրա աշխատել է  Ջայլաս Թեյլորի գլխավորած դիզայներների թիմը: Vision Next 100-ը նախատեսված է «աշխարհի ամենախորհաթափանց և հզոր տիրակալների համար»։

Ապագայի Rolls-Royce-ը  առանց ղեկի և ոտնակների ինքնավար ավտոմեքենա է: 103EX -ի սեփականատերերի վարորդը և անձնական օգնականը Spirit of Ecstasy կերպարով  արհեստական բանականություն է:

 Ավտոմոբիլը համապատասխանում Է ֆիրմայի՝ երկարացված անվամեջով (EWB) արդի մոդելների չափերին՝ 5,9 մետր երկարությանը և 1,6 մետր բարձրությանը:

 

 

 Սրահը պատված է մակասսարյան էբենով (սևափայտ) և մետաքսով, իսկ խցիկն իրենից ներկայացնում է թափանցիկ OLED-էկրան։

Այս ֆուտուրիստիկ Rolls-Royce Vision Next 100-ի հետ առավել մոտիկից հնարավոր կլինի ծանոթանալ Փարիզյան ավտոսրահում այս աշնանը: Կոնցեպտը նախատեսված է արտադրության հանել 2040թ-ին։