Բավ է պառակտվել
15-05-2014 20:01

Rolls-Royce-ը ներկայացրել է Phantom Drophead Coupé մեքենաների շարքը

Անգլիական Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է Waterspeed շարքի առաջին լուսանկարները: Շարքը նվիրված է Մալքոլմ Քեմփբըլի և Campbell-Railton Blue Bird կամ պարզապես Blue Bird նավակի հիշատակին: Մեքենաների համար օգտագործվել է հատուկ Maggiore Blue երանգը: Որպես սույն գույնի նախատիպ օգտագործվել է Մալքոլմ Քեմփբըլի մեքենայի գույնը, որին ղեկին լինելիս 1937 թվականին նա 208 կմ/ժամ արագության ռեկորդ է սահմանել: Նավակի շարժիչը արտադրվել է Rolls-Royce-ի գործարանում:

Անհրաժեշտ երանգը ստանալու համար մեքենան ներկել են ինը շերտով, ինչից հետո ձեռքով ավելացրել են փայլի շերտ՝ արդյունքը պահպանելու համար: Սակայն դիզայնի գագաթնակետն են դարձել մեքենայի թափքով անցնող գծերը: Ողջ աշխատանքը կատարվել է չորս ժամի ընթացքում:
 
Rolls-Royce-ի պատմության մեջ առաջին անգամ փոխվել է ոչ միայն ինտերիերի և էքստերիերի դիզայնը, այլ նաև շարժիչի ձևը, որը ստացել է թափքի երանգը:
 
Խոսելով արագ շարժիչի մասին՝ հարկ է նշել վերջինիս առավելությունների մասին. V12 շարժիչ 6,75 լիտր տարողունակությամվ և 560 հզորությամբ կարող է արագություն զարգացնել մինչև 240 կմ/ժամ, ընդ որում արագության թափը հավաքվում է 5,8 վայրկյանում: Բացի այդ ընկերությունը նաև թողարկել է 11-դյումանոց էքսկլյուզիվ անիվներ:

Ինչպես հարիր է bespoke-տարբերակին մեքենայի ճամփախցիկը հավաքվել է ձեռքով մեխանիկական մամլիչի օգնությամբ: Ինտերիերի ստեղծման համար օգտագործած մետաղը նույնպես մաքրվում է ձեռքով մեկ վարպետի կողմից տաս ժամի ընթացքում: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թողարկել 35 մեքենա, որոնցից յուրաքանչյուրի գինը կկազմի 535 հազար եվրո: