Բավ է պառակտվել
28-03-2015 11:15

Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են ստեղծել նոր տիեզերակայան

Ռուսաստանը և ԱՄՆ-ը մտադիր են 2024-ից հետո միասին ստեղծել նոր տիեզերակայան՝ գործընկեր երկրների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է Բայկոնուրում Դաշնային տիեզերական գործակալության ղեկավար Իգոր Կոմարովը՝ փոխանցում է RIA Novosti-ն: «Ռոսկոսմոսը NASA-ի հետ միասին մտադիր է աշխատել ապագա ուղեծրային կայանի կառուցման ծրագրի վրա: Կորոշենք դրա տեսքը: Դա կլինի բաց նախագիծ, որին կմասնակցեն ոչ միայն ներկա մասնակիցները, այդ նախագիծը բաց կլինի նաև մյուս երկրների համար, որոնք կցանկանան միանալ»,- ասել է Կոմարովը: Մինչև 2024 ուղեծրում կշահագործվի Միջազգային տիեզերակայանը: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռոսկոսմոսի և NASA-ի միջև: