22-08-2016 15:27

Ինչպիսի տեսք կունենա Microsoft Windows Holographic-ը (տեսանյութ)

Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Windows Holographic վահանակի թողարկման մասին, որը թույլ կտա աշխատել համակարգչի ներսում:

Նորույթը Intel Developer Forum կոնֆերանսին ներկայացրել է Microsoft Windows-ի մշակման մասնաճյուղի ղեկավար Թերի Մայերսոնը: Նա հոլովակ է ցուցադրել, որը բացատրում է միախառնված իրականության աշխատանքի սկզբունքը և նախկինում գոյություն չունեցող տեխնոլոգիայի ղեկավարման սպեցիֆիկան:

Windows 10 պլատֆորմի վրա աշխատող թարմացումը կթողարկվի hաջորդ տարի: Holographic shell նոր իրականությունն իր մեջ 2D և 3D հավելվածների առանձնահատկություններն է միավորում: Նոր տեխնոլոգիայի հետ աշխատելու համար անհրաժեշտ է Oculus Rift կամ HTC Vive վիրտուալ իրականության ակնոց: