Բավ է պառակտվել
13-02-2015 14:03

Հնագույն RapidShare ծառայությունը կդադարեցնի իր աշխատանքը մարտի 31-ից

Ամենահայտնի և հնագույն տվյալների փոխանակման համար նախատեսված RapidShare ծառայությունը պաշտոնապես հայտարարել է մարտի 31-ից աշխատանքի դադարեցման մասին: Այդ ժամկետն անցնելուց հետո RapidShare-ի սերվերներում գտնվող բոլոր գրառումները և տվյալ անվերադարձ կոչնչացվեն: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է կայքի գլխավոր էջում: Շվեյցարիայում տեղակայված RapidShare AG ընկերությունը ստեղծել է RapidShare ծառայությունը 2002 թվականին: Մի քանի տարի առաջ՝ իր աստեղնային պահին, RapidShare-ը ամենամիս սպասարկում էր հարյուր միլիոնավոր օգտատերերի: Ըստ երևույթին այդ օգտատերերի ճնշող մեծամասնությունը չօգտվեց ծառայությունից Creative Commons լիցենզիայով ալբոմներ ներբեռնելու համար, սակայն ի տարբերություն Megaupload-ի՝ RapidShare-ին հաջողվեց պահպանել իր գործունեությունը օրենքի շրջանակներում: Megaupload-ի փակումից հետո՝ 2012 թվականի սկզբին, RapidShare ծառայությունը գրանցեց նոր օգտատերերի ալիք և նույնիսկ ներբեռման համար արգության սահմանափակումներ սահմանեց պահանջարկի հարցը լուծելու համար: Հակածովահենային ստուգումից և Megaupload-ի փակումից հետո RapidShare-ը փորձեց ռեբրենդինգ անցկացնել ՝ վերապատրաստվելով որպես տվյալների պահպանման «ամպային» ծառայություն և խստացնելով իրավական քաղաքականությունը: Ցավոք, ռեբրենդինգը այնքան էլ հաջող չէր, և 2014 թվականի սկզբին ընկերությունը ստիպված կրճատեց իր աշխատակիցների 75%-ին. մոտավորապես այդ ժամանակ այն փակեց իր անվճար ծառայությունը: 50 եվրո արժողությամբ ծառայություններով և «ամպային» ծառայությունների ոլորտում բարձր մրցակցության առկայության պայմաններում RapidShare-ի համար, ըստ երևույթին, բարդ էր համոզել իր օգտատերերին վճարել այն ծառայությունների համար, որոնք նախկինում նրանք անվճար էին ստանում: