Բավ է պառակտվել
02-03-2015 12:31

Falcon 9 հրթիռը տիեզերք է ուղարկել երկու արբանյակ

 

Ամերիկյան մասնավոր SpaceX ընկերությունը կատարել է Falcon 9 հրթիռի արձակումը, որը իր հերթին տիեզերք է ուղարկել երկու արհեստական հեռուստահաղորդակցման արբանյակ: Այդ մասին Twitter –ում հայտարարել է SpaceX ընկերության տնօրեն Իլոն Մասկը: Հրթիռը արձակվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող ԶՈՒ բազայից: Արբանյակները կհասնեն շուրջ 36 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրենց նպատակային ուղեծրին մի քանի ամսից: 2 տոննա քաշ ունեցող այդ արբանյակները ստեղծվել են ամերիկյան Boeing ընկերության կողմից ֆրանսիական Eutelsat և Հոնգկոնգի Asia Broadcast Satellite բջջային կապի ընկերությունների համար: Այդ իրենց քաշը թեթևացնող էլեկտրական շարժիչներով համալրված Boeing-ի առաջին արբանյակներն են: Ակնկալվում է, որ արձակած արբանյակները կծառայեն շուրջ 15 տարի: Ավելի վաղ Falcon 9 տիեզերք է արձակել Dragon բեռնատար տիեզերանավը: SpaceX մասնավոր ընկերության հիմնադիրը ամերիկացի գործարար Իլոն Մասկն է, ով նաև հանդիսանում է ընկերության գլխավոր տնօրենը և ինժիները: Ընկերությունը Falcon հրթիռների և Dragon բեռնատար տիեզերանավերի շնորհիվ դարձել է առաջին առևտրային ընկերությունը, որը բեռ է ուղարկում տիեզերք NASA-ի հետ կնքած պայմանագրի համաձայն: