Բավ է պառակտվել
19-02-2015 15:15

Հինգ ռուսաստանցիներ կպայքարեն Մարս տեղափոխվելու իրավունքի համար

Հինգ ռուսաստանցիներ ներառվել են Mars One նախագծի շրջանակներում նախատեսվող դեպի Մարս թռիչքին մասնակցող 100 թեկնածուների ցուցակում: Այժմ նրանք կպայքարեն Կարմիր մոլորակում բնակություն հաստատելու իրավունքի համար: Ըստ երևույթին, հակառակ ուղղությամբ տոմս նրանք այլևս չեն կարողանա գնել: Պարզվել է, որ նրանք փորձում են իրականացնել իրենց ողջ կյանքի երազանքը: Նրանցից մեկը ուզում է բահով փորել մոլորակի մակերևույթը և ուսումնասիրել Մարսի երկրաբանությունը, մյուսը՝ պարզապես ապրել նոր իրականության մեջ: